Մատչելիության հղումներ

Պայթյուն Բաքու- Թբիլիսի-Կարս-Էրզրում գազատարի թուրքական հատվածում


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Տրանսանատոլիական գազատարի նախագծի ստորագրման արարողության ժամանակ, Ստամբուլ, 26-ը հունիսի, 2012թ․

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Տրանսանատոլիական գազատարի նախագծի ստորագրման արարողության ժամանակ, Ստամբուլ, 26-ը հունիսի, 2012թ․

Դեռևս անհայտ պատճառով պայթյուն է տեղի ունեցել Բաքու-Թբիլիսի-Կարս-Էրզրում գազատարի թուրքական հատվածում: Այս մասին, թուրքական «Սաբահ» օրաթերթի փոխանցմամբ, տեղեկացրել է Կարսի նահանգապետ Գյունայ Օզդեմիրը:

Տեղացիների վկայությամբ, պայթյունի ձայնը լսելի է եղել մինչև 20 կմ հեռավորության վրա:

Գազի հոսքը այս պահին դադարեցված է: Ներկայումս ուսումնասիրվում են պատահարի պատճառները:

Ավելի վաղ՝ հուլիսի 27-ին Թուրքիայի Բայազետի շրջանում պայթեցվել էր թուրք-իրանական գազատարը, իսկ հուլիսի 29-ին Շըրնաքի հատվածում պայթյուն էր տեղի ունեցել Քիրքուք-Յումուրթալըք նավթամուղի վրա: Այս երկու պայթյունների համար թուրքական իշխանությունները պատասխանատու էին համարել Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) զինյալներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG