Մատչելիության հղումներ

logo-print

Բեյրութում ՀՖՆ-ի համերգը կնվիրվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին


Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումը՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, Լիբանանի մայրաքաղաքում կմասնակցի Բեյթեդդին արվեստի փառատոնին:

Օգոստոսի 8-ին Բեյթեդդին պալատում կայանալիք համերգը կնվիրվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Համերգին մասնակցելու են աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, Հայաստանի պետական կամերային և «Հովեր» պետական կամերային երգչախմբերը, մեներգիչներ Իրինա Զաքյանը, Պերճ Քարազյանը, Նարինե Անանիկյանը և Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը:

Ծրագրում ընդգրկված են Խաչատրյանի, Բրամսի և Մոցարտի ստեղծագործությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG