Մատչելիության հղումներ

Ազարովը Մոսկվայում «Ուկրաինայի փրկության կոմիտե» է ստեղծում


Ուկրաինայի նախկին վարչապետ Միկոլա Ազարովը ասուլիս է տալիս Մոսկվայում, 3-ը օգոստոսի, 2015թ․

Ուկրաինայի նախկին վարչապետ Միկոլա Ազարովը ասուլիս է տալիս Մոսկվայում, 3-ը օգոստոսի, 2015թ․

Ուկրաինայի նախկին վարչապետ Միկոլա Ազարովն այսօր Մոսկվայում հայտնել է «Ուկրաինայի փրկության կոմիտե» անվամբ կառույց ստեղծելու մասին։ Այն, ըստ Ազարովի, պետք է «հայրենիքում վերականգնի օրենքը»։

Նա ասել է, որ անվտանգության անհրաժեշտությունից ելնելով՝ չի կարող հիմա հրապարակել կոմիտեի անդամների անունները։

Ինտերպոլն Ուկրաինայի պահանջով միջազգային հետախուզում է հայտարարել 67-ամյա Ազարովի նկատմամբ։ Նա մեղադրվում է ֆինանսական մեքենայությունների և պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր հայտարարել է, որ Կրեմլը որևէ առնչություն չունի Ազարովի նախաձեռնությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG