Մատչելիության հղումներ

Համահայկական խաղերի մասնակիցների թիվը 16 տարում աճել է 6 անգամ


Համահայկական խաղերի բացման արարողությունը, Երևան, 2-ը օգոստոսի, 2015թ․

Համահայկական խաղերի բացման արարողությունը, Երևան, 2-ը օգոստոսի, 2015թ․

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում ներկա է գտնվել Համահայկական ամառային վեցերորդ խաղերի բացման արարողությանը։

Նա շնորհավորել է մասնակիցներին, հաջողություններ մաղթել։ «Եկեք նայենք ու տեսնենք, թե ինչ առաջընթաց ենք արձանագրել անցած 16 տարիների ընթացքում: 1999 թվականին տեղի ունեցած առաջին խաղերի համեմատությամբ մեկ երրորդով աճել է մասնակից երկրների թիվը՝ 23-ից հասնելով 36-ի: Երկուսուկես անգամ աճել է մասնակից քաղաքների թիվը՝ 63-ից հասնելով 175-ի, իսկ խաղերի մասնակիցների թիվն աճել է վեց անգամ՝ 1141-ից հասնելով 6352-ի: Մարզաձևերի քանակը 7-ից դարձել է 17», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է Սերժ Սարգսյանը:

«Այստեղ ներկա բոլոր մարդիկ կապված են մեկ ընդհանրությամբ` հայկական ինքնությամբ: Որքան էլ նոր ու լրացուցիչ տարբեր ինքնությունների շերտեր ավելանան, հայությունը, հայ լինելը մեր բոլորի մայր ինքնությունն է: Այդ ինքնությունն է, որ Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներով բնորոշվող այս տարում մեզ կրկնել է տալիս 2015-ի կարգախոսը՝ հիշում ենք և պահանջում», - հայտարարել է նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG