Մատչելիության հղումներ

logo-print

26-ամյա ծննդկանի մահվան պատճառները պազելու մասնագիտական հանձնաժողով է ստեղծվել


Երևանի «Էրեբունի» հիվանդանոցում 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի մահվան պատճառները պարզելու և մասնագիտական վերլուծություն կատարելու նպատակով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ և գլխավոր մասնագետների ներգրավվածությամբ ստեղծվել է հանձնաժողով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` այդ մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության ֆեյբուքյան էջում:

«ՀՀ առողջապահության նախարարությունը խորապես ցավակցում է 26-ամյա Մերի Մարգարյանի մահվան կապակցությամբ: Տեղի ունեցած ողբերգության պատճառները պարզելու և մասնագիտական վերլուծություն կատարելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ և գլխավոր մասնագետների ներգրավածությամբ ստեղծվել է հանձնաժողով: ՀՀ առողջապահության նախարարությունը հետևողական է մայրական մահացության յուրաքանչյուր դեպքի պատճառը պարզելու գործում և ակնկալում է անաչառ ուսումնասիրություն»,- ասված է հայտարարությունում:

Ծննդկանը հաշվառված է եղել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, որտեղից նրան տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն: Նույն օրը նրան կատարել են անհապաղ կեսարյան հատում: Կինը գտնվել է հղիության 35-րդ շաբաթում: Հուլիսի 30-ին կեսօրին մահացել է նաև ծննդկանի նորածին դուստրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG