Մատչելիության հղումներ

Սպիտակ տուն. Մոլլա Օմարի մահը աֆղանստանցիներին խաղաղության շանս է տալիս


Մոլլա Օմար, արխիվ
Մոլլա Օմար, արխիվ

Հուլիսի 31-ին Սպիտակ տունը հաստատել է Աֆղանստանի թալիբների առաջնորդ մոլլա Մոհամեդ Օմարի մահվան լուրը և նշել, որ սա «հնարավորություն է տալիս առաջընթաց արձանագրել խաղաղ և անվտանգ Աֆղանստան ստեղծելու ճանապարհին»:

Սպիտակ տունը կոչ է արել Թալիբան շարժմանը «անսալ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի հաշտեցման կոչին և խաղաղություն կնքել Աֆղանստանի իշխանությունների հետ»:

Հուլիսի 29-ին Աֆղանստանի կառավարությունը պաշտոնապես հաստատել է թալիբների առաջնորդ մոլլա Մոհամեդ Օմարի մահվան մասին լուրը: Երկրի Ազգային անվտանգության վարչությունից տեղեկացրել են, որ թալիբների առաջնորդը մահացել է հիվանդանոցում դեռ 2013 թվականին:

Թալիբան շարժումը հայտարարել է, որ շարժման հաջորդ առաջնորդը մոլլա Ախթար Մանսուրն է, սակայն մոլլա Օմարի որդին և թալիբանների ազդեցիկ առաջնորդները չեն ընդունել այս ընտրությունը:

Օգոստոսի 1-ին Մանսարին վերագրվող մի ձայնագրություն է տարածվել, որտեղ վերջինս կոչ է արել Թալիբան շարժմանը շարունակել պայքարը Աֆղանստանի իշխանությունների դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG