Մատչելիության հղումներ

Լատինամերիկյան խորհրդարանը ճանաչել է Ցեղասպանությունը. Երևանը ողջունում է


2015-ի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
2015-ի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Լատինամերիկյան խորհրդարանը (Parlatino) երեկ հատուկ որոշմամբ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Հայտարարությունը Թուրքիայում 100 տարի առաջ կատարվածը որակում է մարդկության դեմ հանցագործություն:

Պանամայում տեղակայված խորհրդարանը, որը ստեղծվել է 1964 թվականի Լիմայի հռչակագրով, հայտարարությունը ընդունել է գրեթե միաձայն՝ դեմ է արտահայտվել ընդամենը մեկ պատգամավոր, «Ասպարեզ»-ին փոխանցել է Ուրուգվայի պատգամավոր Ալֆրեդո Աստուն։

«Հայաստանը ողջունում է Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների 23 օրենսդիր մարմիններ միավորող Լատինամերիկյան խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը», - այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Ճանաչման գործընթացն անշրջելիորեն ընթանում է ինչպես պետական, հասարակական, այնպես էլ բազմակողմ մակարդակներով», - արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ ընդգծել է Նալբանդյանը։

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Լատինամերիկյան խորհրդարանի կողմից ընդունված այս բանաձևը համերաշխության և աջակցության ուղերձ է քաղաքակիրթ աշխարհին ժխտողականության դեմ պայքարում։ Վստահորեն կարելի է ասել, որ միջազգային նման հեղինակավոր կառույցի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման սկզբունքային դիրքորոշման արտահայտումը ծանրակշիռ ներդրում է ցեղասպանությունների ու մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում», - հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG