Մատչելիության հղումներ

logo-print

Քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ- ամերիկյան համագործակցության հեռանկարները


ՀՀ ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանը Վաշինգտոնում, 28-ը հուլիսի, 2015թ․

ՀՀ ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանը Վաշինգտոնում, 28-ը հուլիսի, 2015թ․

Ամերիկայի Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը պաշտոնական հանդիպումներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տարբեր ոլորտների համար պատասխանատու փոխտեղակալներ Ջերեմի Բրեների, Ռոբ Բերշինսկիի, Ջոն Հեֆերնի, Թոդ Չափմանի, ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի տարածաշրջանային հարցերի տնօրեններ Սելեստ Վոլանդերի և Վիկտորիա Թեյլորի, ինչպես նաև ԱՄՆ հայ համայնքի լոբբիստական կազմակերպությունների ղեկավար ներկայացուցիչների հետ:

Այս մասին հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Ըստ տարածված հաղորդագրության, նշված հանդիպումների ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր, պաշտպանական բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները և համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը:

«Կողմերը վերահաստատել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կառույցների՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի շրջանակներում համատեղ հանձնառությունների կատարման և նոր հանձնառությունների ստանձման պատրաստակամությունը:

Ամերիկյան կողմը հաստատել է, որ հետամուտ է լինելու շարունակելու աջակցությունը ներկայումս իրականացվող բոլոր ծրագրերին և նոր նախաձեռնություններին, բարձր գնահատելով ինչպես պաշտպանական բարեփոխումների, փոխգործունակ կարողությունների զարգացման, այնպես էլ զինված ուժերում մարդու իրավունքների ամրապնդման ծրագրերի շրջանակներում ունեցած ձեռքբերումները»,- նաև նշված է ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG