Մատչելիության հղումներ

Մոսկվան սպառնում է նորից կիրառել վետոյի իրավունքը


ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկին, արխիվ

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկին, արխիվ

ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը նախազգուշացրել է, թե Ռուսաստանը երկրորդ անգամ էլ կօգտվի վետո կիրառելու իր իրավունքից, եթե Անվտանգության խորհրդում դարձյալ քվեարկության դրվի Ուկրաինայի արևելքում մալայզիական ինքնաթիռի կործանման փաստը միջազգային դատարանում քննելու մասին բանաձևի նախագիծը:

Չուրկինը «անլուրջ» է որակել երկրորդ փորձի հնարավորությունը, հավաստիացնելով, թե արդյունքը կլինի նույնը:

ՄԱԿ-ի ԱԽ անդամ հանդիսացող մի շարք երկրներ ավելի վաղ հայտարարել են, թե հարցը միջազգային դատարանում քննելու այլ տարբերակներ կգտնեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG