Մատչելիության հղումներ

Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը նախօրեին հաստատել է 40 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ լրացուցիչ ֆինանսավորման տրամադրումը Հայաստանի ճանապարհացանցի բարելավման (LRNIP) ծրագրին:

ՀԲ հայաստանյան գրասենյակի հաղորդմամբ, «ծրագիրը կօգնի ՀՀ կառավարությանը շուկաների ու սոցիալական ծառայությունների հասանելիության բարելավմանն ուղղված հետագա աշխատանքներում՝ ապահովելով կենսական նշանակության ճանապարհներից ևս 155 կմ հատվածի վերակառուցումը և կհանգեցնի աշխատատեղերի ստեղծմանը՝ հիմնականում գյուղական բնակչության համար»:

Ծրագիրը «նաև կօգնի կենսական նշանակության ճանապարհային ցանցի անվտանգության ու կառավարման, այդ թվում աղետների արձագանքման հարցում Հայաստանի կապի և տրանսպորտի նախարարության կարողությունների ամրապնդմանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG