Մատչելիության հղումներ

Մոսկվան ու Փարիզը համաձայնեցրել են «Միստրալ»-ների փոխհատուցման հարցը


Ֆրանսիա - «Միստրալ» տեսակի «Սևաստոպոլ» և «Վլադիվոստոկ» ռազմանավերը Սեն Նազերի նավահանգստում, մայիս, 2015թ․

Ֆրանսիա - «Միստրալ» տեսակի «Սևաստոպոլ» և «Վլադիվոստոկ» ռազմանավերը Սեն Նազերի նավահանգստում, մայիս, 2015թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ռազմական և տեխնիկական համագործակցության հարցրերով խորհրդական Վլադիմիր Կոժինը այսօր հաստատել է, որ պաշտոնական Մոսկվան և Փարիզը համաձայնեցրել են «Միստրալ» տեսակի երկու ուղղաթիռակիր ռազմանավերի փոխհատուցման հարցը։

Նավերը Ֆրանսիայում կառուցել են Ռուսաստանի համար, սակայն ռուս - ուկրաինական հակամարտության պայմաններում ֆրանսիացիները որոշել են դրանք չտրամադրել պատվիրատուին։

Կոժինը հաղորդել է, որ փոխհատուցման գումարը կհրապարակվի, երբ պայմանագիրը պաշտոնապես կչեղարկվի։

2011 թվականին կնքված պայմանագրի արժեքը 1 միլիարդ 300 միլիոն դոլար է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG