Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 14-ի աշխատանքային օրը տեղափոխվեց սեպտեմբերի 19՝ շաբաթ օր


Կառավարության նիստ, արխիվ
Կառավարության նիստ, արխիվ

Կառավարությունը այսօրվա նիստում սեպտեմբերի 14-ի աշխատանքային օրը տեղափոխեց սեպտեմբերի 19՝ շաբաթ օր:

Այս առնչությամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց. - «Խաչվերացի տոնը, որը ժողովուրդն առավել հաճախ անվանում է Սուրբ Խաչ, ժողովրդի գիտակցության մեջ և կենցաղում արմատավորված է ու նշվում է որպես ննջեցյալների հիշատակի օր: Ավանդույթի ուժով ամեն տարի մարդիկ տոնին հաջորդող երկուշաբթի օրը գնում են գերեզմանոց՝ մասնակցելու հոգեհանգստյան արարողությունների: Սա է պատճառը, որ սեպտեմբերի 14-ը՝ տոնին հաջորդող երկուշաբթի օրը, հայտարարվում է ոչ աշխատանքային»:

Միաժամանակ, ասաց վարչապետը, օգոստոսի 16-ին՝ Աստվածածնի վերափոխման տոնին՝ խաղողօրհնեքին հաջորդող երկուշաբթին կլինի աշխատանքային: «Սակայն հաշվի առնելով, որ Հայաստանն աշխարհի առաջին քրիստոնյա պետությունն է և ունի քրիստոնեական արժեհամակարգի հիման վրա հաստատված հասարակություն, կոչ եմ անում գործատուներին Աստվածածնի վերափոխման տոնին հաջորդող երկուշաբթի օրը` օգոստոսի 17-ին, ընդառաջել այն քաղաքացիներին, ովքեր այցելում են եկեղեցի և գերեզմանոց՝ մասնակցելու հոգեհանգստյան արարողությունների», - հավելեց Աբրահամյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG