Մատչելիության հղումներ

logo-print

Ոստիկանությունը փոխհատուցել է «Ազատություն» ռադիոկայանի վնասված տեխնիկան


Ոստիկանությունն այսօր «Ազատություն» ռադիոկայանին է հանձնել «Panasonic AG-AC 160» տեսախցիկ և համալրող սարքեր՝ լույս, եռոտանի, հիշողության քարտ ու ռադիոմիկրոֆոն, ինչպես նաև «Samsung Galaxy S4» հեռախոս՝ այսպիսով փոխհատուցելով հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում վնասված սարքերը:

Սարքավորումները «Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակ է փոխանցել Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մալխասյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG