Մատչելիության հղումներ

Հայ - ամերիկյան պաշտպանական խորհրդակցություններ Վաշինգտոնում


ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Էվելին Ֆարկաս, արխիվ

ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Էվելին Ֆարկաս, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և Միացյալ Նահանգների պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ դոկտոր Էվելին Ֆարկասի համանախագահությամբ երեկ Վաշինգտոնում անցկացվել են հայ - ամերիկյան հերթական երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ խորհրդակցությունների ընթացքում ամփոփվել են պաշտպանության ոլորտում հայ - ամերիկյան համագործակցության արդյունքները և նախանշվել են համագործակցության հեռանկարները: Կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը և պատրաստակամություն հայտնել պահպանել զարգացման դինամիկան:

Հայկական կողմը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում աջակցության և կոնկրետ բնագավառներում՝ պրոֆեսիոնալ սերժանտական համակարգի, ռազմական կրթության, ռազմական բժշկության, խաղաղապահության և այլն, համագործակցության համար:

Ամերիկյան կողմը պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցությունը ներկայումս իրականացվող նախագծերին, որոնք ծառայեցվում են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության հիմնական նպատակներին՝ պաշտպանական բարեփոխումներին և ՄԱԿ-ի ու ՆԱՏՕ-ի հետ խաղաղության և կայունության պահպանության գործողություններին մասնակցող փոխգործակցելի ստորաբաժանումների՝ խաղաղապահ բրիգադի, դաշտային հոսպիտալի և խաղաղապահ ինժեներական ստորաբաժանման կարողությունների զարգացմանը:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկումներ են տեղի ունեցել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ, կողմերն իրենց մտահոգություններն են ներկայացրել տարածաշրջանի անվտանգային սպառնալիքների վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG