Մատչելիության հղումներ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը օգոստոսի 15-ին՝ շաբաթ օրը կաշխատի


Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը

Հայաստանի քաղաքացիների՝ Միացյալ Նահանգներ ամառային ուղևորության բարձր պահանջարկը բավարարելու համար Երևանում ԱՄՆ-ի դեսպանատունը օգոստոսի 15-ը (շաբաթ) սահմանում է աշխատանքային օր` լրացուցիչ հարցազրույցներ անցկացնելու ու դիմումներ քննության առնելու նպատակով:

Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելությունը իր հաղորդագրությունում կոչ է անում բիզնես, տուրիստական, ուսանողական և ոչ ներգաղթային այլ տեսակի վիզաների դիմումատուներին օգտվել այս լրացուցիչ հնարավորությունից՝ տվյալ օրվա համար ձեռք բերելով հարցազրույցի պայմանավորվածություն կամ դեսպանատան կայքէջի համապատասխան բաժնում փոխելով նշանակված հարցազրույցի օրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG