Մատչելիության հղումներ

logo-print

Հայտնաբերված բեկորները կարող են պոկված լինել կորած «Բոինգ-777»-ից


Հնդկական օվկիանոսի արևմտյան ափին կործանված ինքնաթիռի բեկորներ են հայտնաբերվել, 29-ը հուլիսի, 2015թ․

Հնդկական օվկիանոսի արևմտյան ափին կործանված ինքնաթիռի բեկորներ են հայտնաբերվել, 29-ը հուլիսի, 2015թ․

Նախօրեին Հնդկական օվկիանոսի արևմտյան հատվածում, Վերամիավորման կղզուց ոչ հեռու գտնվող վայրում հայտնաբերված բեկորները, ըստ ամենայնի, «Բոինգ-777» ինքնաթիռի մասեր են եղել:

Նույն մոդելին էր պատկանում նաև «Մալայզիական ավիաուղիներ»-ի թիվ 370 թռիչքն իրականացնող օդանավը, որն անհետացել է 2014 թվականին, ենթադրաբար՝ Հնդկական օվկիանոսի վրայով թռչելիս: Այս մասին հաղորդում է CNN-ը, հղում անելով բեկորների հայտնաբերման վայրում հետազոտություններ իրականացնող խմբի աղբյուրին:

Ներկայումս մասնագետները փորձում են պարզել՝ արդյոք հայտնաբերված բեկորները կորած մալայզիական ինքնաթիռի մասերն են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG