Մատչելիության հղումներ

Այսօր նախատեսված է Նադեժդա Սավչենկոյի դատավարությունը


Ռուսաստան - Ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն Մոսկվայի Բասմաննի շրջանի դատարանում, մարտ, 2015թ․

Ռուսաստան - Ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն Մոսկվայի Բասմաննի շրջանի դատարանում, մարտ, 2015թ․

Ուկրաինացի օդաչուն իրեն առաջադրված մեղադրանքը քաղաքական է որակում:

Այսօր Ռուսաստանի Ռոստովի մարզի Դոնեցկ քաղաքի դատարանում նախատեսված է ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյի դատավարությունը:

Սավչենկոն մեղադրվում է երկու ռուս լրագրողների սպանության, նաև սահմանն ապօրինի անցնելու մեջ: Նա իրեն առաջադրված մեղադրանքը որակում է քաղաքական:

Դատավարությանն ընդառաջ, Ուկրաինայի գլխավոր դատախազությունը դիմել է ռուսաստանցի գործընկերներին՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել Սավչենկոյի նկատմամբ ապօրինի գործողություններ կատարած Ռուսաստանի յոթ քաղաքացու վերաբերյալ:

Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ Յուրի Ստոլյարչուկը հայտարարել է, որ գրությունն ուղարկվել է Ուկրաինայում ընթացող հետաքննությունների համար անհրաժեշտ դեպքերում միջազգային պայմանագրերով նախատեսված տեղեկություններն այլ երկրներից ստանալու կարգի համաձայն: «Ռուսաստանի քննչական կոմիտեի քննչական բաժնի աշխատակիցները, մեր կարծիքով, դրա ապացույցներն ունենք, ապօրինի ձերբակալել և կալանքի տակ են պահել Սավչենկոյին», - ասել է նա և ավելացրել. - «Ռուսաստանի Դաշնության դատարանի երեք աշխատակիցները, որոնք ամեն անգամ, հերթով, առանց հիմքի, այսինքն՝ ապօրինի, Սավչենկոյի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել են կալանավորումը, անցնում են այս գործով»:

Ստոլյարչուկը նաև պնդել է, որ կասկածյալների թվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը: Ուկրաինական կողմը Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ներկայացուցչին կասկածում է, մասնավորապես, Սավչենկոյին կալանքից չազատելուն առնչություն ունենալու մեջ:

Գլխավոր դատախազի տեղակալը նշել է, որ բացի թվարկված անձանցից, Ուկրաինայի գլխավոր դատախազությունը կասկածում է Ռուսաստանի ևս մեկ քաղաքացու, որը նպաստել է Սավչենկոյի նկատմամբ Ուկրաինայի սահմանը հատելու հարկադրանքի գործադրմանը: Սավչենկոյի փաստաբանը նշում է, որ անցյալ տարվա հունիսի վերջին անջատականներն առևանգել են իր պաշտպանյալին, գերեվարել, ապա հանձնել ռուս իրավապահներին:

Փաստաբանը վկայակոչում է իր պաշտպանյալին գերեվարելու ժամանակը և պնդում, որ նա չէր կարող սպանել ռուս լրագրողներին, քանի որ քրեական գործում առկա տվյալների համաձայն՝ լրագրողները սպանվել են ավելի ուշ, երբ Նադեժդա Սավչենկոն արդեն գերու կարգավիճակում է եղել:

XS
SM
MD
LG