Մատչելիության հղումներ

Ռուսաստանի բասկետբոլի ֆեդերացիան որակազրկվել է


Ռուսաստանի բասկետբոլի հավաքականը Լոնդոնի Օլիմպիական խաղերում, օգոստոս, 2012թ․

Ռուսաստանի բասկետբոլի հավաքականը Լոնդոնի Օլիմպիական խաղերում, օգոստոս, 2012թ․

Կասկածի տակ է Ռուսաստանի բասկետբոլի հավաքականի մասնակցությունը առաջիկա սեպտեմբերին կայանալիք Եվրոպայի առաջնությանը և 2016 թվականի Օլիմպիական խաղերին:

Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան որակազրկել է Ռուսաստանի բասկետբոլի ֆեդերացիային՝ «միասնության և կայունության պակասի», «ինստիտուցիոնալ և օրենքի հետ կապված խնդիրները լուծել չկարողանալու» համար:

«Դուք չեք կարող Ռուսաստանի հետ այսպես վարվել»,- հայտարարել է Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն: ՏԱՍՍ լրատվական գործակալությանը նա հայտնել է, որ դիմելու են Լոզանի մարզական արբիտրաժային դատարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG