Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ․ Առաջնագծում արձանագրվել է լարվածության թուլացում


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ

Հուլիսի 29-ին և լույս 30-ի գիշերը, չնայած առաջնային գծում արձանագրվել է լարվածության թուլացում, այնուամենայնիվ, հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը: Այդ մասին ասված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Ըստ Ղարաբաղի ռազմական գերատեսչության՝ նշված ժամանակահատվածում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները հրադադարի ռեժիմը խախտել են շուրջ 100 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից, ինչպես նաև 60 միլիմետրանոց ականանետերից (60 արկ) և ՌՊԳ-7 (2 արկ) ու ՀԱՆ-17 (51 արկ) տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել են ավելի քան 1600 կրակոց:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի համարժեք պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը ճնշվել է», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG