Մատչելիության հղումներ

Խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արևի ճառագայթների տակ գտնվելուց․ ՏԿԱԻՆ


Շոգ ամառ Երևանում, արխիվ

Շոգ ամառ Երևանում, արխիվ

Հուլիսի 30-31-ը և օգոստոսի 1-3-ը Հայաստանի տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը:

Հաղորդելով այդ մասին, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը ազգաբնակչությանը խորհուրդ է տալիս խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց:

Նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության կանխատեսմամբ՝ Հայաստանի տարածքում առաջիկա հինգ օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG