Մատչելիության հղումներ

logo-print

Պայթեցվել է Իրաք - Թուրքիա նավթամուղը


Պայթեցվել է Իրաք - Թուրքիա նավթամուղը, հաղորդել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը։

Հուլիսի 27-ին էլ քուրդ զինյալները պայթեցրել էին Իրաք - Թուրքիա գազատարը, որը, Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզի վկայությամբ, մինչ օրս չի վերականգնվել։ Նրա խոսքով, երկու ահաբեկչական գործողությունները, որոնք իրականացվել են Թուրքիայի էներգետիկ ոլորտի նկատմամբ, վկայում են, որ «ահաբեկիչները փորձում են ապակայունացնել վիճակը երկրում», փոխանցում են թուրքական լրատվամիջոցները:

Սիրիային սահմանակից Սուրուչ բնակավայրում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից հետո, որն ավելի քան երեք տասնյակ մարդու կյանք խլեց, իրադրությունը Թուրքիայում սրվել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG