Մատչելիության հղումներ

Ղարաբաղի ԱԳ փոխնախարարն ընդունել է ԿԽՄԿ ներկայացուցիչներին


Լուսանկարը՝ Ղարաբաղի արտգործնախարարության պաշտոնական կայքէջի

Երեկ Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանն ընդունել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Թոմաս Հալյեին և ԿԽՄԿ-ի տարածաշրջանային փորձագետներ Մարիա Միկելիդեին ու Զուրաբ Բուրդուլիին։

Ղարաբաղի արտգործնախարարության այսօր տարածած հաղորդագրությունում նշվում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել անհետ կորածների ճակատագրի բացահայտմանն առնչվող հարցերին։ Կողմերն ընդգծել են, որ խնդիրը կրում է բացառապես հումանիտար բնույթ, և «անհրաժեշտ է բացառել այն քաղաքական շահարկումների առարկա դարձնելու ցանկացած փորձ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG