Մատչելիության հղումներ

logo-print

Մալայզիական օդանավի աղետի գործով տրիբունալի մասին նախագիծը՝ ՄԱԿ ԱԽ-ում


Ուկրաինա - Կործանված «Բոինգ-777»-ի բեկորները, Դոնեցկի մարզ, 17-ը հուլիսի, 2015թ․

Ուկրաինա - Կործանված «Բոինգ-777»-ի բեկորները, Դոնեցկի մարզ, 17-ը հուլիսի, 2015թ․

Ռուսաստանն արդեն զգուշացրել է բանաձևի վրա վետո դնելու որոշման մասին:

Այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է քվեարկության դնի «Մալայզիական ավիաուղիներ»-ի օդանավի կործանման կապակցությամբ միջազգային տրիբունալ ստեղծելու բանաձևի նախագիծը:

Նախագիծը պատրաստել են Մալայզիայի, Ավստրալիայի, Գերմանիայի, Բելգիայի և Ուկրաինայի ներկայացուցիչները: Ռուսաստանն արդեն զգուշացրել է բանաձևի վրա վետո դնելու որոշման մասին:

Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Ջուլի Բիշոփը, ժամանելով Նյու Յորք, շտապել է կոշտ ուղերձ հղել Ռուսաստանին: «Մենք չենք կարող ՄԱԿ-ում թույլ տալ վետո՝ խուսափելով արդարադատությունից», - հայտարարել է նա:

Ջուլի Բիշոփը ինքնաթիռի աղետից հետո իր հարցազրույցներում ասել է, որ ամեն ինչ անում է միջազգային արդարադատության իրականացման համար աջակցություն ստանալու նպատակով:

Նախարարը նաև հրապարակավ հայտարարել է, որ պարտավորություն է զգում զոհվածների ընտանիքների առջև՝ տեղի ունեցածի պատասխանատուներին գտնելու, պարզելու՝ ինչպես դա տեղի ունեցավ, և մեղավորներին արդարադատության առջև կանգնեցնելու հարցում:

Ուկրաինայի արևելքում՝ Դոնեցկի շրջանում «Մալայզիական ավիաուղիներ»-ին պատկանող «Բոինգ-777» օդանավը վթարի ենթարկվեց անցյալ տարվա հուլիսի 17-ին։ Ամստերդամից Կուալա Լումպուր թռչող ինքնաթիռում եղել է 283 ուղևոր և անձնակազմի 15 անդամները, բոլորը զոհվել են։

Ինքնաթիռի անկումից անմիջապես հետո Միացյալ Նահանգները հայտարարեց, որ պատճառը ռուսական «երկիր-երկինք» հրթիռի գործարկումն է։

Մինչդեռ Մոսկվան և Դոնբասի անջատականները հերքում են մեղադրանքը, հակադարձում, թե աղետի մեղավորն ուկրաինական կողմն է:

Ուկրաինայի իշխանություններն անցած ավելի քան մեկ տարում տեղի ունեցածը բնորոշում էին ահաբեկչություն՝ պահանջելով արդար քննություն:

Իսկ ահա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, թե «վաղաժամ և ոչ արդյունավետ» է համարում ՄԱԿ-ի դատարան ստեղծելու առաջարկը:

Մինչդեռ Ռյուտեի համոզմամբ՝ միայն ՄԱԿ-ի դատարանը կերաշխավորի բոլոր շահագրգռված երկրների համագործակցությունը և արդարությունը։

XS
SM
MD
LG