Մատչելիության հղումներ

logo-print

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Տանն Կիլիկիո կաթողիկե Հայոց կաթողիկոս պատրիարքին


Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տանն Կիլիկիո կաթողիկե Հայոց կաթողիկոս պատրիարք Գրիգոր Պետրոս Կապրոյանին։

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Ամենապատիվ Հոգևոր Տեր, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց 20-րդ Կաթողիկոս Պատրիարքի գահակալության կապակցությամբ:

Անգնահատելի է Տանն Կիլիկիո Կաթողիկոսության դերը հայապահպանության և մեր ժողովրդի միասնության գործում:

Վստահ եմ, որ Ձեր գահակալության շրջանում ևս Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը կշարունակի ջանքեր ներդնել՝ հասնելու հայության, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքի հայերի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների լուծմանը:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և կորով՝ իրականացնելու Ձեր բարձր առաքելությունը»:

Տանն Կիլիկիո կաթողիկե Հայոց նախորդ կաթողիկոս պատրիարք Ներսես Պետրոս տասնիններորդը, հիշեցնենք, վախճանվել է անցած ամիս։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG