Մատչելիության հղումներ

Քադաֆիի որդին հեռակա կարգով մահվան դատապարտվեց


Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆին Զինթանի դատարանում, արխիվ
Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆին Զինթանի դատարանում, արխիվ

Տրիպոլիի դատարանն այսօր մահապատժի դատապարտեց Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդուն՝ Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆիին:

Դատավճիռը կայացվեց հեռակա կարգով, քանի որ ամբաստանյալը 2011 թվականից ի վեր գտնվում է երկրի Զինթան քաղաքի ապստամբ զինյալների հսկողության տակ, որոնք հրաժարվում են ենթարկվել պաշտոնական Տրիպոլիի իշխանություններին։

Սեյֆ ալ-Իսլամը մեղավոր է ճանաչվել չորս տարի առաջ երկրում տեղի ունեցած հեղափոխությանը նախորդած ցույցերի մասնակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

Նույն վճռով մահվան են դատապարտվել նաև Քադաֆիի իշխանության տարիներին հետախուզության ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Աբդուլահ ալ-Սենուսին և նախկին վարչապետ Բաղդադի ալ-Մահմուդին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG