Մատչելիության հղումներ

ԳՆ. Արտադրվել է շուրջ 263 հազար տոննա բանջարեղեն և 161 հազար տոննա պտուղ


Գյուղմթերքների շուկա Երևանում, արխիվ

Գյուղմթերքների շուկա Երևանում, արխիվ

Հուլիսի 28-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, արտադրվել է շուրջ 263 հազար տոննա բանջարեղենի համախառն բերք, որից շուրջ 68 հազար տոննա լոլիկ, հաղորդում է Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը։

Նախարարության տվյալներով, արտադրվել են նաև ավելի քան 70 հազար տոննա բոստանային մշակաբույսեր (սեխ, ձմերուկ) և շուրջ 76 հազար տոննա կարտոֆիլ:

«Այսօրվա դրությամբ, օպերատիվ տվյալներով, արտադրվել է նաև շուրջ 161 հազար տոննա պտղի և հատապտղի համախառն բերք, այդ թվում` շուրջ 103 հազար տոննա ծիրանի համախառն բերք, որը 2013 թվականի ցուցանիշը գերազանցում է ավելի քան 14 հազար տոննայով», - ասված է նախարարության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG