Մատչելիության հղումներ

logo-print

«Էլեկտրիկ Թբիլիսի»-ն սկսել է ակցիաները


Վրաստանում օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի թանկացմանն ընդդիմանում են նախկին նախագահի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները:

Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցության ներկայացուցիչները երկուշաբթի ուշ երեկոյան լամպերով հավաքվել են նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գրասենյակի դիմաց:

Բողոքի ակցիայի մասնակիցներն ընդդիմանում են կառավարության գործունեությանը, իսկ Իվանիշվիլիի գրասենյակը բողոք արտահայտելու համար ընտրելը կապված է նրա «Վրացական երազանք»-ի չիրականացրած նախընտրական խոստումների հետ: Հիմա Վրաստանում սոցիալական խնդիրների պատճառը, ըստ ցուցարարների, հենց Իվանիշվիլիի սխալ տնտեսական կառավարումն է:

«Վրացական երազանք»-ի չիրականացած խոստումները համեմատելով իրականության հետ, քաղաքացիները հայտարարում են՝ էլեկտրաէներգիայի սակագինը կիսով չափ կրճատման փոխարեն, ընդհակառակը, ավելանում է:

«Հիմա բարձրացնում են հոսանքի գինը, վաղը կբարձրացնեն ջրի սակագինը, գազինը, մենք վախենում ենք ամեն նոր օրվանից», - դժգոհում են «Վրացական երազանք»-ից բացատրություններ սպասող քաղաքացիները:

Միացյալ ազգային շարժման Թբիլիսիի տարածքային կազմակերպության ղեկավարի տեղակալ Նիկա Մելիան դժգոհ է, որ ներկայիս կառավարությունը բազայից դուրս է մղել սոցիալապես անապահով տասնյակ հազարավոր մարդկանց, ինչով նրանք զրկվել են կոմունալ վարձերի արտոնություններից:

«Իվանիշվիլին և նրա ձևավորած կառավարությունը պետք է վերջ դնեն ստի տարածմանը: Նրանք պետք է մտածեն, որ եթե այսօր այս ակցիան տեղի է ունենում նրա՝ Իվանիշվիլիի դռների մոտ, ապա ինչի կվերածվի բողոքը աշնանն ու ձմռանը», - ասում է Մելիան:

Անցած հինգշաբթի օրը Վրաստանի ազգային կարգավորող հանձնաժողովը, հիմք ընդունելով վրացական լարիի արժեզրկումը, որոշեց օգոստոսի 1-ից միջինը 32 տոկոսով բարձրացնել էլեկտրաէներգիայի գինը չեխական Energo-Pro կազմակերպության դուստր ձեռնարկության՝ Energo-Pro Georgia-ի բաժանորդների համար: Ապա նույն պատճառաբանությամբ ռուսական "Интер РАО"-ի ղեկավարությամբ գործող "Теласи" ընկերությունը հայտ ներկայացրեց՝ պահանջելով թանկացնել էլեկտրաէներգիան:

Հաջորդ օրն իսկ Վրաստանի կառավարությունը որոշեց անապահովներին սուբսիդիա տրամադրել, սակայն այդ որոշումն ամենևին չկասեցրեց «Էլեկտրիկ Թբիլիսի»-ի բողոքի կայծերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG