Մատչելիության հղումներ

«Հին Երևան» ծրագիրը կիրականացվի «Ֆրանկ Մյուլլեր»-ի նախագահի ֆինանսավորմամբ


Լուսանկարը՝ կառավարության լրատվականի
Լուսանկարը՝ կառավարության լրատվականի

«Հին Երևան» ծրագիրը, որի կյանքի կոչման համար ներդրվելու է շուրջ 150 միլիոն դոլար, կիրականացվի շվեյցարահայ գործարար, բարերար, «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ Վարդան Սրմաքեշի ֆինանսավորմամբ:

Այսօր ընդունելով Սրմաքեշին՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել նրա ներդրումը Հայաստանի տնտեսության զարգացման գործում և նշել, որ նրա կողմից իրականացվող բոլոր ծրագրերը նպաստում են հայրենիքի տնտեսության զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Աբրահամյանը կարևորել է «Հին Երևան» ծրագիրը, ինչպես նաև շվեյցարահայ բարերարի ներդրումային ծրագրերը Լեռնային Ղարաբաղում, շնորհակալություն է հայտնել նրան հետևողական աշխատանքի համար և համոզմունք հայտնել, որ բոլոր ծրագրերը կունենան մեծ արդյունքներ:

Վարդան Սրմաքեշն ընդգծել է, որ Հայաստանի կառավարության նախանշած առաջնայնություններն ու գերակայություններն իր համար համոզիչ են, ուստի վստահ է՝ Հայաստանն ունի մեծ ապագա: Շվեյցարահայ գործարարը պատրաստակամություն է հայտնել տարբեր ծրագրերի միջոցով նպաստել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և տնտեսության ակտիվության ապահովմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG