Մատչելիության հղումներ

Օբաման քննադատում է Հաքաբիին և Թրամփին


Եթովպիա - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ադիս Աբեբայում ասուլիսի ժամանակ, 27-ը հուլիսի, 2015թ․
Եթովպիա - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ադիս Աբեբայում ասուլիսի ժամանակ, 27-ը հուլիսի, 2015թ․

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման աֆրիկյան իր այցի ընթացքում կոշտ քննադատության է ենթարկել հանրապետական Մայք Հաքաբիին, ով խոսելով Իրանի և գերտերությունների միջև կնքված համաձայնագրի մասին՝ ասել էր, թե դրանով ԱՄՆ-ը Իսրայելին կրակի դուռ է տանում:

«Ամենը շատ ծիծաղելի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ»,- հակադարձելով հանրապետական գործչին՝ ասել է Օբաման:

Իր քննադատական ելույթում Միացյալ Նահանգների նախագահը նաև շոշափել է մեկ այլ հանրապետականի՝ մեծահարուստ Դոնալդ Թրամփի անունը:

Հաքաբին և Թրամփը պայքարում են 2016 թվականի նոյեմբերի 8-ին կայանալիք նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածուն դառնալու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG