Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում է Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը


Լուսանկարը՝ Հայաստանի պաշտպանության նախարարության
Լուսանկարը՝ Հայաստանի պաշտպանության նախարարության

Հուլիսի 27-ից 31-ը աշխատանքային այցով ԱՄՆ-ում է Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը:

Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ երեկ Դավիթ Տոնոյանը և ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը Միացյալ Ազգերի Կազմակերպության կենտրոնակայանում հանդիպումներ են ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օրենքի գերակայության և անվտանգության կառույցների հարցերով փոխտեղակալ Դմիտրի Տիտովի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ռազմական գրասենյակի շտաբի պետ, բրիգադի գեներալ Ահամեդ Մոհամմեդի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին Հայաստանի պաշտպանության նախարարության խաղաղապահ ստորաբաժանումների և հայ սպաների՝ որպես ռազմական դիտորդ ու շտաբային սպաներ մասնակցությանն առնչվող հարցեր:

Դավիթ Տոնոյանը նշել է, որ Հայաստանը շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել միջազգային անվտանգության ապահովման գործողություններում և ավելացնել իր աջակցությունը ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին:

ՄԱԿ-ի պաշտոնյաները բարձր են գնահատել հայ խաղաղապահների ծառայությունը ՅՈւՆԻՖԻԼ-ի կազմում՝ նշելով, որ Հայաստանի նման գործընկերները անհրաժեշտ են ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններում:

Պաշտպանության նախարարության պատվիրակությունը ԱՄՆ աշխատանքային այցի ընթացքում կմասնակցի հայ-ամերիկյան հերթական պաշտպանական խորհրդակցություններին և երկկողմ հանդիպումներ կունենա ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի, Պետդեպարտամենտի և Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնյաների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG