Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ձերբակալել են «Մեյդան Թիվի» ինտերնետային նախագծի ղեկավարի հարազատին


Գերմանիայում բնակվող՝ ադրբեջանական «Մեյդան Թիվի» ինտերնետային նախագծի ղեկավար Էմին Միլլին հայտարարել է, որ Ադրբեջանում թմրանյութեր պահելու մեղադրանքով ձերբակալվել է իր կնոջ եղբայրը։

«Նազիմ Աղաբեկովը ինտերնետ տեխնոլոգիաների ոլորտի մասնագետ է և կնոջս եղբայրը. ձերբակալվել է անհեթեթ մեղադրանքով՝ թմրանյութեր պահելու համար, նրան սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում։ Սա Իլհամ Ալիևի վրեժն է անձամբ ինձնից»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Միլլին՝ հավելելով նաև, որ վերջին շրջանում իշխանությունները նման գործելաոճ են հորինել՝ «իրենց քննադատողներից վրեժ լուծել հարազատների միջոցով»։

«Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում բնակվող Նազիմ Աղաբեկովի հարազատները տեղյակ չեն նրա ձերբակալման մասին, ինչպես նաև, թե որտեղ են նրան պահում։

Անցյալ շաբաթ էլ Ադրբեջանի իրավապահները ձերբակալել են մեկ այլ քաղաքական էմիգրանտի՝ ընդդիմադիր լրագրող Հանիմաթ Զահիդի երեք հարազատներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG