Մատչելիության հղումներ

Խիդաշելին պատրաստվում է մեկ շաբաթ անցկացնել ռազմաբազաներում


Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելի, արխիվ

Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելի, արխիվ

Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին պատրաստակամություն է հայտնել մեկ շաբաթ անցկացնել երկրի արևմուտքում տեղակայված ռազմաբազաներում և մարզվել զինվորականների հետ:

Նախարարն այսպիսով իր համերաշխությունն է հայտնում վրացական բանակին, որը վերջին շրջանում, պաշտոնական Թբիլիսիի պնդմամբ, Կենտրոնաֆրիկյան Հանրապետության կողմից զրպարտվել է․ աֆրիկյան այդ երկրում խաղաղապահ գործողությունների վրացի մասնակիցներին մեղադրել են երեխաների բռնաբարության մեջ:

Պաշտպանության նախարարը լրագրողների հետ արդեն մեկնել է Վրաստանի արևմուտքում տեղակայված վրացական զինուժի երկու ստորաբաժանումներ: «Խիդաշելին ապրելու է զինվորական կանոնադրությամբ և սնվելու է բանակային սննդով։ Մեկ շաբաթվա ընթացքում նա այցելելու է Բաթումիի, Սենակիի, Խոնիի, Սաչխերեի ու Քութայիսիի ռազմաբազաներ»,- հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։

Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում վրաց զինվորականների շուրջ ծագած սկանդալին Խիդաշելին բավական զգացմունքային էր արձագանքել: Վրացական լրատվամիջոցներին նա մեղադրել է ոչ արհեստավարժ լինելու մեջ՝ պահանջելով մանրամասն հետաքննություն: Սեռական հանցագործությունում վրացի զինվորականների մասնակցությունը հերքել է ֆրանսիական հրամանատարական կազմը, որի ենթակայության տակ էլ ծառայություն են իրականացնում վրացի սպաները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG