Մատչելիության հղումներ

Սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ


Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը հայտնում է, որ հուլիսի 28-31-ը և օգոստոսի 1-ին Հայաստանի տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում։ Հատկապես հովտային գոտիներում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության ողջ տարածքում հուլիսի 28-31-ը, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով։ Երևանում հուլիսի 31-ին և օգոստոսի 1-ին սպասվում է մինչև 40 աստիճան տաքություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG