Մատչելիության հղումներ

Երկրաշարժ Վրաստանում, այն զգացվել է նաև Հայաստանում


Այսօր տեղական ժամանակով ժամը 10.58-ին (Գրինվիչի ժամանակով` 06.58-ին) Վրաստանի Ռուսթավի քաղաքում գրանցվել է 4 մագնիտուդով երկրաշարժ։

Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի տվյալներով՝ ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալլ:

Երկրաշարժը զգացվել է Ստեփանավանում` 3-4, Նոյեմբերյանում` 4-5, Կողբում` 4, Կոթիում` 3 բալլ ուժգնությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG