Մատչելիության հղումներ

Ղրղըզստանի նախագահը խորհրդարանական ընտրություններ է նշանակել հոկտեմբերի 4-ին


Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը ստորագրել է այս տարվա հոկտեմբերի 4-ին երկրում խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին հրամանագիրը, որում ընդգծված է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է կազմակերպել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ։

Բացի այդ, հրամանագրում նշվում է, որ գործադիր իշխանությունը և իրավապահները պետք է ընտրությունների ընթացքում երաշխավորեն հասարակական կարգն ու ազգային անվտանգությունը։

Ղրղըզստանում 2005 և 2010 թվականներին տեղի ունեցած նախագահական ընտրություններն ուղեկցվել են զանգվածային անկարգություններով և ղրղըզ-ուզբեկական ազգամիջյան բախումներով, որոնց ընթացքում սպանվել ավելի քան 400 մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG