Մատչելիության հղումներ

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը խոստովանել է, որ բանակը երկրի որոշ շրջաններում զիջել է դիրքերը «Իսլամական պետություն» շարժման ջոկատներին, քանի որ առաջացել է մարդուժի կարիք։

Այնուամենայնիվ Ասադը պնդել է, որ բանակը կարող է պաշտպանել երկիրը և անպայման կհաղթի ընթացող պատերազմում։

«Մենք մարդուժի կարիք ունենք, բայց այսօր խոսք չկա բանակի կաթվածի մասին»,- իր հեռուստաելույթում վստահեցրել է Սիրիայի ղեկավարը։

Մարդուժի պակասի հետևանքով Դամասկոսը պետության կողմից հսկվող շրջաններում ստիպված հույսը դրել է իշխանությանը հավատարիմ աշխարհազորայինների վրա։ Կանոնավոր բանակի թիվը 350 հազարից կրճատվել է մինչև 200 հազար։

Բաշար ալ-Ասադը հեռուստաելույթում նաև ասել է, թե ինքը կողմ է քաղաքական երկխոսությամբ պատերազմն ավարտելու հնարավորությանը, թեպետ ընդունում է, որ ներկայիս հանգամանքներում այդ երկխոսության հնարավորությունը սահմանափակ է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG