Մատչելիության հղումներ

Սպիտակ տունը ողջունել է «Իսլամական պետություն» զինված շարժման դեմ մարտական գործողություններ վարելու Թուրքիայի վճռականությունը։ Այդ մասին Նայրոբիում ասել է Քենիա կատարած այցի ընթացքում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային ուղեկցող պաշտոնյան։

Նախօրեին Թուրքիայի օդուժը հարվածներ է հասցրել Սիրիայում տեղակայված «Իսլամական պետություն» շարժման հենակետերին, ինչպես նաև Իրաքի հյուսիսում գտնվող քուրդ զինյալների հենակետերին։ Անկարան այդ գործողությունների վերաբերյալ մանրամասներ չի հաղորդել։

Երեկվա գրոհներից հետո Քրդական բանվորական կուսակցության` PKK-ի մարտական ջոկատները հայտարարել են, թե դադարեցնում են Անկարայի հետ ձեռք բերված հրադադարը, քանի որ այն իմաստազրկվել է։ Արդեն երեկ երեկոյան քուրդ ապստամբները հիմնականում քրդերով բնակեցված Դիարբեքիրում ականված մեքենա են պայթեցրել են թուրքական զրահամեքենայի մոտ, ինչի հետևանքով սպանվել է երկու և վիրավորվել է չորս թուրք զինծառայող։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG