Մատչելիության հղումներ

Երևանը ողջունում է ապրիլի 24-ի մասին օրենքի ընդունումը Ռիո դե Ժանեյրոյի խորհրդարանում


Տեսարան Ռիո դե Ժանեյրոյից
Տեսարան Ռիո դե Ժանեյրոյից

«Մենք ողջունում ենք ապրիլի 24-ի՝ որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա մասին օրենքի ընդունումը Ռիո դե Ժանեյրոյի խորհրդարանի կողմից», - շաբաթ ուշ երեկոյան Թվիթերում գրել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

Հիշեցնենք՝ այս տարվա հունիսի 2-ին Բրազիլիայի Սենատը ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, ինչից հետո Թուրքիան խորհրդակցության համար հետ կանչեց իր դեսպանին այդ երկրից։

Ավելի վաղ էլ՝ ապրիլի 8-ին, բրազիլական ամենախոշոր՝ Սան Պաուլո նահանգի խորհրդարանն էր բանաձև ընդունել, որով ապրիլի 24-ը հռչակվել է «Հայ ժողովրդի Ցեղասպանության ճանաչման և զոհերի հիշատակի օր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG