Մատչելիության հղումներ

Իրանի ԱԳ նախարարը կճամփորդի՝ ներկայացնելու համաձայնության մանրամասները


Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆ, արխիվ
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆ, արխիվ

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կայցելի Քուվեյթ, Քաթար և Իրաք՝ ներկայացնելու Վիեննայում Իրանի և վեց տերությունների միջև երկրի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնության մանրամասները։

Պարսից ծոցի երկրները, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիան, մտավախություններ են հայտնել այդ համաձայնագրի վերաբերյալ։

Հաջորդ շաբաթ Զարիֆը Թեհրանում կընդունի Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին, ապա և Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG