Մատչելիության հղումներ

Օհանյանը կարևոր է համարել ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրերում «ներգրավված» լինելը


Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հրաժեշտի հանդիպում է ունենում Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ, 25-ը հուլիսի, 2015թ․, պաշտոնական
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հրաժեշտի հանդիպում է ունենում Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ, 25-ը հուլիսի, 2015թ․, պաշտոնական

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԵՄ գրասենյակի ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային: Ըստ ՊՆ-ից ստացված հաղորդագրության, «ողջունելով հյուրին, Սեյրան Օհանյանը նշել է, որ վերջին շրջանում ակտիվացել են Հայաստան-ԵՄ հարաբերությունները և նկատվում է համագործակցության դինամիկ զարգացում»:

Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է Հայաստանի պետական կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը Եվրամիության կողմից ցուցաբերվող օժանդակությունը, հույս հայտնելով, որ Հայաստանի և Եվրամիության միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը և բոլոր հնարավոր ոլորտներում ձևավորված ակտիվ երկխոսությունը կլինի շարունակական:

Սեյրան Օհանյանը նշել է, որ Տրայան Հրիսթեան Հայաստանում իր պաշտոնավարման ընթացքում «իրականացրել է շատ ակտիվ և արգասաբեր աշխատանք՝ նպաստելով ԵՄ հետ Հայաստանի համագործակցության ընդլայնմանն ու ակտիվ փոխգործակցությանն ամենատարբեր ոլորտներում»:

«Կարևորվել է, որ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչները ակտիվորեն ներգրավված են նաև Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում կազմակերպվող տարատեսակ համաժողովներին, դասընթացներին, կլոր սեղաններին, ինչը լավ հարթակ է ԱԳ ծրագրի մասնակից երկրների պաշտպանության և անվտանգության ոլորտում աշխատող մասնագետների միջև փորձի, ինչպես նաև կարծիքների և մոտեցումների փոխանակման համար»,- նշված է ՊՆ-ից ստացված հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG