Մատչելիության հղումներ

Հայաստանում է Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետի տեղակալը


ՌԴ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Իգոր Սերգուն, արխիվ

ՌԴ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Իգոր Սերգուն, արխիվ

Աշխատանքային այցով Երևան է ժամանել Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գլխավոր հետախուզական վարչության պետ, գեներալ-գնդապետ Իգոր Սերգունի գլխավորած պատվիրակությունը:

ՀՀ պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ Հայաստանի պաշտպանության նախարարության, Զինված ուժերի գլխավոր շտաբի և ռազմական հետախուզության ղեկավարության հետ կայանալիք հանդիպումների ընթացքում նախատեսվում են տարածաշրջանային և միջազգային նշանակության ռազմաքաղաքական թեմաների, ինչպես նաև ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում երկու երկրների անվտանգության ապահովման շրջանակներում երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի քննարկումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG