Մատչելիության հղումներ

logo-print

Կարճվել է «Իլուր» կայքի խմբագրի նկատմամբ հարուցված քրեական գործը


«Իլուր» կայքի խմբագիր Քրիստինե Խանումյան, արխիվ

«Իլուր» կայքի խմբագիր Քրիստինե Խանումյան, արխիվ

Կարճվել է «Իլուր» կայքի խմբագիր Քրիստինե Խանումյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, հաղորդում է Հայաստանի գլխավոր դատախազությունը։

Հիշեցնենք, Խանումյանը մեղադրվում էր «Իլուր» կայքում հրապարակված տեղեկատվության աղբյուրը դիտավորությամբ չբացահայտելու, կամ ավելի ստույգ՝ աղբյուրը բացահայտելու մասին դատական ակտը դիտավորյալ չկատարելու մեջ։

«Նկատի ունենալով, որ 2015 թվականի հուլիսի 16-ին մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը մտահոգություն էր հայտնել Քրիստինե Խանումյանի դեմ հարուցված քրեական գործի առնչությամբ, այդ կապակցությամբ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նամակ է հղել Միյատովիչին: Նամակում մանրամասն բացատրել է հարուցված քրեական գործի բոլոր հանգամանքները, ինչպես նաև միջազգային և ներպետական օրենսդրության այն չափանիշները, որոնք հաշվի են առնվել քրեական գործը հարուցելիս», - ասված է Դատախազության հաղորդագրությունում։

Գլխավոր դատախազը Միյատովիչին հրավիրել է մասնակցել սեպտեմբերին կազմակերպվելիք կլոր սեղան-քննարկմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG