Մատչելիության հղումներ

logo-print

Ցեղասպանության զոհերի հիշատակին Հռոմում մատուցված պատարագի մասին ֆիլմ է նկարահանվել


Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցվող պատարագը: Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճար, 12-ը ապրիլի, 2015 թ․

Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցվող պատարագը: Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճար, 12-ը ապրիլի, 2015 թ․

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ամենանշանակալի իրադարձություններից մեկը ապրիլի 12-ին Վատիկանում Ֆրանցիսկոս Առաջինի գլխավորությամբ տեղի ունեցած պատարագն էր՝ մատուցված ի հիշատակ Մեծ եղեռնի մեկուկես միլիոն նահատակների:

Այս իրադարձության մասին վավերագրական ֆիլմ է ստեղծվել, որը շուտով կցուցադրվի հայաստանյան հեռուսատաեթերում:

Ֆիլմի հեղինակը ծնունդով լիբանանցի, վերջին տարիներին հայրենիք բնակության տեղափոխված բանաստեղծ, հրապարակագիր, սցենարիստ Սաքո Արեյանն է:

«Ազատության» հետ զրույցում Արեյանն ասաց, որ առաջարկ ստացել էր Հայ կաթողիկե պատրիարքության տեղեկատվական կենտրոնից, որը Նարեկացու անունն է կրում․ - «Մեկնեցինք Վատիկան, ներկա եղանք այդ արարողությանը, ու վավերագրագեղարվեստական մի փոքր՝ 35 րոպեանոց ֆիլմ ստեղծեցինք, որ ես հարմար նկատեցի վերաանվանել «Հայոց ուխտի նոր ժամանակը»: Սա պետք է նշեմ, որ առաջին համագործակցությունն էր «Շողակաթ» հեռուստաընկերության և կաթողիկե համանքի միջև»:

Սաքո Արեյանն ասաց, որ այժմ ֆիլմը արդեն թարգմանվել է արևմտահայերենից արևելահայերեն և շուտով կցուցադրվի «Շողակաթ» հեռուստաընկերությամբ:

Նա շեշտեց, որ հատկապես այս տարի շատ կարևոր է Վատիկանի այս քայլի մասին խոսելը, որովհետև «Հայաստանում տարբեր պատճառներով միշտ չէ, որ ճիշտ է գնահատվում Վատիկանի դերը»․ - «Վատիկանը այսօր քրիստոնյա աշխարհի ամենաուժեղ, ամենախարսխված, ամենակենտրոնացված ուժերից մեկն է և իր խոսքը ունի նաև քաղաքական օրակարգերում․․․ Հռոմի պապի հայտարարությունից հետո, նախքան ապրիլի 24-ի օրը և նախաձեռնությունները Երևանում, Ծիծեռնակաբերդում և Սբ Էջմիածնում, հայկական «ցունամին» ծայր առավ Եվրոպայի քաղաքակրթության սրտում»:

XS
SM
MD
LG