Մատչելիության հղումներ

Նոր համաձայնություն Ուկրաինայի արևելքում ծանր զինտեխնիկան ետ քաշելու հարցում


«Նորմանդական քառյակի» առաջնորդները Մինսկում, 11-ը փետրվարի, 2015թ․

«Նորմանդական քառյակի» առաջնորդները Մինսկում, 11-ը փետրվարի, 2015թ․

Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդները համաձայնության են եկել Ուկրաինայի արևելյան շրջաններում հակամարտության գոտուց ծանր զինտեխնիկան ետ քաշելու գործընթացը արագացնելու հարցում:

«Նորմանդական քառյակի» ձևաչափով ձեռք բերված այս համաձայնության շրջանակներում նախատեսվում է նաև հաջորդ շաբաթ քննարկումներ անցկացնել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպման շուրջ:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կարևոր է համարել Ուկրաինայում ՏԻՄ ընտրությունների հարցի քննարկումը, ընդգծելով հատկապես Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում նախատեսված ընտրությունների հետ կապված հանգամանքները հստակեցնելու կարևորությունը:

Նախատեսվում է, որ «Նորմանդական քառյակը» Ուկրաինային առնչվող հարցերով հեռախոսային քննարկում կկազմակերպի հուլիսի 28-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG