Մատչելիության հղումներ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը վրացի գործընկեր Իրակլի Ղարիբաշվիլիի հրավերով վաղը աշխատանքային այցով կմեկնի Վրաստան՝ մասնակցելու Թբիլիսիում կայանալիք 2015 թվականի Եվրոպական երիտասարդական օլիմպիական փառատոնի բացման արարողությանը:

Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այցի շրջանակում երկու երկրների վարչապետները կայցելեն Դարիալի (Կազբեկի) սահմանային անցակետ՝ իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով:


Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG