Մատչելիության հղումներ

Թուրքական կործանիչները հրթիռակոծել են ԻՊ-ի սիրիական թիրախները


Թուրքական օդուժի F-16 կործանիչ, արխիվ

Թուրքական օդուժի F-16 կործանիչ, արխիվ

Այսօր վաղ առավոտյան Դիարբեքիրի ռազմակայանից օդ բարձրացած թուրքական օդուժի երեք F-16 ինքնաթիռներ կառավարվող հրթիռներով հարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ Սիրիայի տարածքում գտնվող երեք թիրախների: Այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի վարչապետի գրասենյակը:

Ըստ թուրքական «Դողան» գործակալության, ավիահարվածների արդյունքում «Իսլամական պետության» առնվազն 35 գրոհային է սպանվել:

Գործողությունն իրականացվել է ի պատիվ նախօրեին Սիրիային սահմանակից Քիլիս բնակավայրում ԻՊ-ի գրոհայինների հետ փոխհրաձգության ժամանակ զոհված սպա Յալչն Նենեի:

CNN Türk-ի փոխանցմամբ, ինքնաթիռները հարվածներ են հասցրել թուրքական կողմից, չմտնելով Սիրիայի օդային տարածք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG