Մատչելիության հղումներ

Նալբանդյան․ Ողջունելի է Հայոց ցեղասպանության աներկբա ճանաչումը Բելգիայի կողմից


Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր հայտարարությամբ է հանդես եկել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունման կապակցությամբ:

«Դեռ տասնյոթ տարի առաջ Բելգիայի Սենատը հատուկ բանաձևով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Բելգիայի վարչապետը ս.թ. հունիսի 18-ին վերահաստատեց Հայոց ցեղասպանության միանշանակ ճանաչման վերաբերյալ կառավարության դիրքորոշումը», - ասված է Նալբանդյանի հայտարարությունում, որը տարածել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը:

«Այսօր Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը ամբողջացնում է Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը», - հայտարարում է Նալբանդյանը՝ ամփոփելով․ - «Ողջունելի է Բելգիայի Թագավորության օրենսդիր և գործադիր իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության աներկբա ճանաչումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG