Մատչելիության հղումներ

Կրակոցներ և զոհեր ԱՄՆ Լուիզիանա նահանգում


Լաֆայետի «Գրանդ» կինոթատրոնը, որում արձակված կրակոցները մարդկային զոհերի հանգեցրին, ԱՄՆ, Լուիզիանա նահանգ, հուլիսի 23, 2015թ․

Լաֆայետի «Գրանդ» կինոթատրոնը, որում արձակված կրակոցները մարդկային զոհերի հանգեցրին, ԱՄՆ, Լուիզիանա նահանգ, հուլիսի 23, 2015թ․

Երեք մարդ զոհվել, յոթը վիրավորվել են ԱՄՆ Լուիզիանա նահանգի Լաֆայետ քաղաքի կինոթատրոններից մեկում արձակված կրակոցների հետևանքով:

Ինչպես փոխանցում է CNN-ը, կրակողը 58-ամյա սպիտակամորթ ամերիկացի է, ով հենց կինոդիտման ժամանակ անակնկալ կերպով հանել է ատրճանակը և անկանոն կրակոցներ արձակել դահլիճում նստածների ուղղությամբ, ինչից հետո ինքնասպանություն է գործել:

Ոստիկանությունն այժմ փորձում է պարզել հանցագործության շարժառիթները: Նշվում է նաև, որ կրակոցների արձակման պահին դահլիճում մոտ 100 մարդ է ներկա եղել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG