Մատչելիության հղումներ

Շփման գծում հրադադարը խախտվել է 160 անգամ


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ

Հուլիսի 23-ին և լույս 24-ի գիշերը հակառակորդի կողմից Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 160 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 82 միլիմետրանոց ականանետերից ու տարբեր տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2 հազար 500 կրակոց: Այդ մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդի ցուցաբերած ակտիվությունը ճնշվել է», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG