Մատչելիության հղումներ

Օհանյանը և Բորդյուժան քննարկել են անվտանգային միջավայրը Հարավային Կովկասում


Լուսանկարը՝ ՊՆ լրատվականի

Լուսանկարը՝ ՊՆ լրատվականի

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակում ռազմական համագործակցության ընթացիկ խնդիրներն ու առաջիկա անելիքներն են քննարկվել կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի երեկ Երևանում կայացած հանդիպման ժամանակ:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հատուկ ուշադրություն է դարձվել կազմակերպության շրջանակում անցկացվելիք «Փոխգործակցություն» և «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունների անցկացման հարցերին: Օհանյանը Բորդյուժային ծանոթացրել է Հայաստանում վերջինի հյուրընկալման հետ կապված կազմակերպչական աշխատանքների ընթացքին:

Կողմերն անդրադարձ են կատարել նաև ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում և մասնավորապես Հարավային Կովկասում տիրող անվտանգային միջավայրին և հնարավոր զարգացումներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG